Լրահոս

16.01.2017 11:50


«Boeing 747»–ի կործանման վայրում հայտնաբերվել են 31 դի և 9 մարմնի մնացորդ

«Boeing 747»–ի կործանման վայրում հայտնաբերվել են 31 դի և 9 մարմնի մնացորդ

Բիշքեկի մերձակայքում՝ «Boeing 747» բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում, հայտնաբերվել է 31 մարդու դի և 9 մարմնի մնացորդ. այս մասին հաղորդվում է Ղրղզստանի նախագահի կայքէջում։

Հանրապետության ղեկավար Ալմազբեկ Ատամբաևին այդ մասին հաղորդել է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Կուբատբեկ Բորոնովը։

Ատամբաևը հանձնարարել է ԱԻՆ–ին ցուցաբարել անհրաժեշտ աջակցություն դեպքի հետևանքով մահացածների և տուժածների ընտանիքներին, ինչպես նաև ակտիվացնել դեպքի վայրում որոնողական աշխատանքները։

Ինչպես արդեն հայտնել էինք, օդանավն իրականացրել է Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը