Աշխարհ

16.01.2017 10:40


«Սևիլիա»–«Ռեալ Մադրիդ»՝ 2։1 (տեսանյութ)

«Սևիլիա»–«Ռեալ Մադրիդ»՝ 2։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլիային»։ Անդալուզյան ակումբը սեփական դաշում 2։1 հաշվով հաղթել է մադրիդցիներին։

Արքայական ակումբից գոլի հեղինակ է դարձել Քրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Մրցավարի ավելացրած ժամանակում տանտերերից Ստեֆան Յովետիչը խփել է հաղթական գնդակը։

Այսպիսով, հանդիպումից հետո «Սևիլիան» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, իսկ Զինեդին Զիդանի թիմը 40 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը