Մեկնաբանություն

16.01.2017 10:04


Նեկրոֆիլիա. «Նա հանճար է» շարքից

Նեկրոֆիլիա. «Նա հանճար է» շարքից

Ի՞նչ իմաստ ունի ապրել, եթե, միևնույն է, վերջում մահանալու ես: Արժե՞ արդյոք ստեղծագործել, արարել, զարգանալ, եթե, միևնույն է, վերջում կա մահ:

Եթե մեկը նման հարցադրումներով հանդես գա ու վերջում «խորաթափանցորեն» հայտարարի, թե բա՝ քանի դեռ շուտափույթ կերպով չենք մահացել, լավ չենք կարող ապրել, ապա այդ մեկին լավագույն դեպքում կարելի է համարել հոռետես ու կյանքից հոգնած: Այդ մարդուն կարելի է նաև նեկրոֆիլ համարել ու նաև՝ թերուս և անճար:

Մի խոսքով, «մեռնենք, որ լավ ապրենք» տեսության դրոշակակրին ամեն ինչ կարելի է համարել, բայց ոչ հանճար (ինչպես որ մարգինալ շրջանակներն են փորձում մատուցել):

Առնվազն ախմախություն է հայտարարել, թե տեսեք՝ ինչ խելոք է մեր «նախահայրը», քանզի կանխատեսում է, որ վերջում մահ կա, իսկ մյուսներն այնքան պարզունակ են ու անպատասխանատու, որ միայն կյանքից են խոսում:

Նեկրոֆիլիան վատ բան է: Շատ ավելի վատ է նեկրոֆիլիան այն դեպքում, երբ դրսևորվում է քաղաքական դաշտում: Իսկ երբ նեկրոֆիլիան դառնում է 5-րդ շարասյան միակ քարոզչամեխը և պետպատվերի շրջանակներում հովանավորվում, արդեն բանը բանից անցնում է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը