«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերփուլ»՝ 1:1․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (լուսանկար, տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Լիվերփուլին»։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
27-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ձեռքով խաղից հետո նշանակվել է 11–մետրանոց հարված, որն իրացնելուց հետո «Լիվերփուլն» առաջ է անցել հաշվի մեջ:
Հանդիպման 41-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալու լավ հնարավորություն է ստացել, բայց «Լիվերփուլին» փրկել է դարպասապահ Սիմոն Մինյոլել: Պատասխան գնդակը խփվել է 84-րդ րոպեին՝ Զլատան Իբրահիմովիչի կողմից:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերփուլ»՝ 1:1
Գոլերը՝ Իբրահիմովիչ 84 – Միլներ 27
Խաղից հետո հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ զարմանահրաշ մթնոլորտ էր «Օլդ Տրաֆորդում»:
«Ցանկանում եմ ավելի շատ տեսնել այսպիսի մթնոլորտ տրիբունաներում: Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր աջակցում էին և հավատում էին մեզ մինչև վերջ»,-նշել է Մխիթարյանը:
Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ այն արդյունքը չէր, որը ցանկանում էին ունենալ, ինչի համար պայքարում էին, սակայն դա այն արդյունքն է, որը պետք է ընդունել:
«Առաջին կեսում պահեր ստեղծեցինք, սակայն նրանք 11 մետրանոցից գոլ խփեցին: Երկրորդ կեսում գերակայում էինք, բայց մրցակիցը լավ էր պաշտպանվում և հույսը դնում հակագրոհների վրա: Այնուհետև փոխեցինք մեր խաղի որակը և վերջին րոպեներին նույնիսկ մոտ էինք հաղթանակ կորզելուն, քանի որ անընդհատ ճնշում էինք գործադրում մրցակցի վրա»,-ավելացրել է Մոուրինյուն:
Ի դեպ, «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի տրիբունայում երկրպագուները պարզել են Հենրիխ Մխիթարյանին նվիրված պաստառ, որում պատկերված է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ ֆուտբոլիստի «կարիճ» ոճի ցատկը:

7or.am