Կարծիք

15.01.2017 20:05


Դիվերսիոն գործողություն ընտրողների ուղեղների վրա

Դիվերսիոն գործողություն ընտրողների ուղեղների վրա

Ինչպիսի՜ հոգատարություն, ինչպիսի՜ մտահոգություն ու սրտացավություն...

Որ կողմը թեքվում ես՝ բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանական գործիչների ապագայի ու ճակատագրի մասին թառանչանքներ ես լսում, տագնապալի հարցադրումներ ես կարդում և, իհարկե, նույնատիպ վերնագրեր՝ 2018-ից հետո ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու էսինչը կամ էնինչը...
Այսինքն՝ 2017-ն արդեն իշխանությանն է, մնում է պարզել, թե 2018-ին ՀՀԿ-ականների շրջանում պաշտոնեական փոխատեղումների ինչպիսի շարժ է լինելու:
Եթե լրատվական դաշտի մի զգալի հատվածում ընտրական համակարգի կարևորության գիտակցումը չկա, այն համարում են ավելորդություն և արդեն իշխող ուժի «ջեբում են տեղավորել» ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, ապա նման մոտեցումը այլ կերպ, քան դիվերսիոն գործողություն ընտրողների ուղեղների վրա, չես անվանի...
Սահմանում դիվերսիա, թիկունքում դիվերսիա:
Հեղինակներն էլ իրարից չեն տարբերվում...Փաստորեն...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը