Քաղաքական

15.01.2017 12:39


ԼՂ խնդիրը լուրջ մակարդակի քննարկման չի արժանանում փորձագիտական դաշտում. Երվանդ Բոզոյան

ԼՂ խնդիրը լուրջ մակարդակի քննարկման չի արժանանում փորձագիտական դաշտում. Երվանդ Բոզոյան

Ես ցավում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուրջ մակարդակի քննարկման չի արժանանում փորձագիտական դաշտում. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեմայի մասին:

Նա նշեց, որ Հայաստանից հարցի լուծումը կախված է այնքանով, թե որքանով ենք պատրաստ բավարարել Ադրբեջանի պահանջները, իսկ Ադրբեջանը, նրա դիտարկմամբ, ցանկանում է ԼՂ-ն իր կազմում տեսնել:

«Հարց է, մենք ցանկանո՞ւմ ենք Ադրբեջանի պահանջները բավարարել: Դա հարց է, որը պետք է տանք մեր հասարակությանը, եթե այո, ապա մենք կարո՞ղ ենք ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ այս խնդիրները երբեք չեն քննարկվել:

Երվանդ Բոզոյանը նշեց, որ ինքը քննարկումներում կցանկանա տեսնել ռազմագետների փորձագիտական վերլուծությունները:

«Հայաստանում ամեն ինչը մակերեսային մակարդակով են անում: Ադրբեջանում ավելի լուրջ են պատրաստվում: Նրանք լայնամասշտաբ գործողությունների են պատրաստվում»,- ասաց նա՝ նշելով, որ այս խնդրում պետք է մեղադրել ոչ միայն իշխանություններին, այլ նաև քաղաքագիտական շրջանակներին:

«Եթե մենք դրանով չզբաղվենք, մեզնով կզբաղվեն ադրբեջանական տանկերը: Ժամանակն է լրջանալու»,-ասաց նա:

Աղբյուրը՝ politinfo.org

Այս խորագրի վերջին նյութերը