Կարծիք

14.01.2017 21:27


Մեր ժողովրդի քննարկման գլխավոր թեման դարձել են կոմունալ վճարները

Մեր ժողովրդի քննարկման գլխավոր թեման դարձել են կոմունալ վճարները

Նոր տարվա թոհուբոհի ավարտից հետո մեր ժողովրդի քննարկման գլխավոր թեման դարձել են կոմունալ վճարները։ Բոլորը բողոքում են, որ ահռելի գումար են ստիպված եղել վճարել կոմունալ ծառայությունների համար։ Ձմեռն էլ այս տարի՝ թարսի պես շատ սառն է։

Բայց գիտեք, չնայած այն բանի, որ Հայաստանում ԱՊՀ երկրների մեջ ամենաթանկ էլեկրտաէներգիայի սակագինն է գործում, գազի համար ենք ստիպված վճարել ավելի շատ, քան մեր հարևանները, չնայած՝ տեսականորեն հնարավորություն ունեինք էժան գազ բերել Իրանից, չնայած այս ամենի՝ մենք խնդրին սխալ կողմից ենք նայում։

Եվրոպացիները կամ Եվրոպայում երկար ժամանակ ապրող մեր հայրենակիցները զարմանում են, թե որքան էժան են մեր մոտ կոմունալ ծառայութունները։

Իսկապես, խնդիրը այդ կոմունալ ծառայությունների գները չեն, այլ այն, որ այդ մինիմալ ծախսերը հոգալու համար հաճախ պետք է ծախսել ընտանիքի անդամներից մեկի ամբողջ աշխատավարձը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում 1 մլն մարդ ապրում է ամսական 42 հազարից պակաս գումարով, իսկ միայն գազի համար ձմռանը ստիպված ենք վճարել 50 հազար և ավելի գումար։

Սա է պատճառը, որ 2008-ից Հայաստանը 297 հազար մարդ է լքել։ Խնդիրն այն չէ, որ կոմունալները թանկ են, խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում իշխանությունները մատը մատին չտվեցին՝ մարդկանց համար գումար վաստակելու և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու համար, մի բան էլ արդեն ստեղծածն ավիրեցին։ Մարդիկ էլ գնացին․․․գնացին և այլ երկրներում այդ նույն գազի, ջրի ու լույսի համար ստիպված են ավելի շատ վճարել․․․բայց չեն բողոքում, որովհետև համարժեք վճարվում են և դա իրենց գրպանի վրա այնքան չի ազդում, որ ազգովի քննարկելու թեմա դառնա։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը