Աշխարհ

14.01.2017 13:17


Մոսուլում ավիահարվածի հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել

Մոսուլում ավիահարվածի հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել

Իրաքյան Մոսուլի բնակիչները հաղորդել են ԻՊ վերահսկողության տակ գտնվող շրջանում իրականացված ավիահարվածի հետևանքով 30 խաղաղ բնակչի զոհվելու մասին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գրոհի ժամանակ առնվազն 3 արկ է ընկել քաղաքի արևմտյան շրջան. նշանակետ կարող էր լինել գրոհայինների առաջնորդներից մեկի տունն այնտեղ։

Տեղաբնակների խոսքով՝ պայթյունի ժամանակ նա տանը չի եղել, սակայն ավիահարվածի զոհ են դարձել նրա ընտանիքի անդամները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը