Ինչո՞վ են իրարից տարբերվում Նոր Գեղի գյուղապետն ու արվեստագիտության դոկտորը
Ինչո՞վ են իրարից տարբերվում Նոր Գեղի գյուղապետն ու արվեստագիտության դոկտորը: Ֆրոնտիկ Թևոսյանի և Աննա Ասատրյանի միջև, ըստ էության, աշխարհայացքային տարբերություն չկա: Պարզապես առաջինն ինքնափառաբանմամբ է զբաղված, երկրորդն ուրիշին է փառաբանում: Առաջինը համարում է, որ 30 տարվա ստաժն իրեն թույլ է տալիս, որպեսզի իր ղեկավարած համայնքի գլխավոր փողոցն ու դպրոցն անվանակոչվեն իր անունով (այդքան և ավելի ստաժ ունեցողների մեծ մասը հիմա գործազուրկ է): Երկրորդն իր գիտական կարիերայի մեխը դարձրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գովազդումը: Դե, պատահական չէ, որ Աննա Ասատրյանը Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանում սովորելու տարիներին ստացել է Լենինյան կրթաթոշակ:
Բայց Նոր Գեղը Գիտությունների ազգային ակադեմիա չէ: Գյուղ է՝ իր ավագանիով, որը կարող է գյուղապետի կամքով ու ցանկությամբ քվեարկել ու վերջինիս անունով փողոց ու դպրոց անվանակոչել: Իսկ ահա արվեստագիտոթյան դոկտորին ավագանու որոշում պետք չէ. ինքն է որոշում` ինչ բովանդակությամբ գիտական հոդված գրել: Եվ պարզվում է՝ սույն «գիտնականն» իր գիտական հոդվածի համար որպես «հերոս» է ընտրել Տարոն Մարգարյանին: Քծնանքի, ստորաքարշության ինչպիսի՜ դրսևորում:
Պարզվում է նաև, որ քաղաքապետի արածը «պատմականացնելու» արժանի բան է, և արվեստագիտության դոկտորը պատմությանն ի պահ է տալիս Տարոն Մարգարյանի գործունեությունը, մասնավորապես, այն, որ Տարոնը մի քանի նստարան է տեղադրել Ակադեմիայի մոտ ու, բացի այդ էլ, ասֆալտապատել է ԳԱԱ-ի բակային տարածքը: Սա բավարար է, որպեսզի գիտությունը զբաղվի Տարոնի այս «սխրանքն» ուսումնասիրելով:
ԳԱԱ-ում, փաստորեն, սաքուլիկներ են աշխատում, այն էլ՝ Արվեստի ինստիտուտի փոխտնօրենի հաստիքով: Որքա՜ն կարող է գահավիժել Ակադեմիան, որպեսզի այս մակարդակի «դոկտոր» ու փոխտնօրեն պահի:
Մոտ 60-ամյա Արվեստի ինտիտուտը ղեկավարել են ակադեմիկոսներ Ռուբեն Զարյանն ու Լևոն Հախվերդյանը: Սա աննախադեպ «գիտական» ծամածռություն է, որը երբե՛ք չի եղել վեց տասնամյակների ընթացքում: Զարյանն ու Հախվերդյանը ամեն կերպ ձգտել են պահպանել գիտության չափանիշը: Սակայն հիմա այդ չափանիշը ոտքի տակ կոխկռտված է, այլապես ասատրյանների նմանները դոկտորական ատենախոսություն չէին կարողանա պաշտպանել: Ինչի դիմաց էլ՝ Տարոնից ոսկե մեդալ ստանալ:
Ժամանակին բոլորը ձայնները գլուխները գցեցին, երբ փորձ արվեց Ակադեմիայի կարգավիճակը փոխել՝ այն դարձնելով որպես հասարակական կազմակերպություն: Ճիշտ ժամանակն է այն վերածել ՀԿ-ի, քանի որ ցանկացած ՀԿ-ում նման «գիտական հոդված» կարող են գրել ու տպել: Աննաասատրյանական նախաձեռնությունն ավելորդ անգամ բացահայտեց այդ հիմնարկի սնանկությունը, որտեղ գիտությունը վերածել են Ֆիրդուսնոցում վաճառվող քրջուփալասի որակի ու մակարդակի:
Ի դեպ, բարոյական ճգնաժամը հենց սա՛ է, ինչի համար պետք է «արժանին հատուցել» իշխող ուժին և նրա ղեկավարին:

Կիմա Եղիազարյան