Չինացի երկվորյակները, որոնց ծնվելուց հետո բաժանել էին, ամբողջ Ամերիկային ստիպել են արտասվել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինացի երկվորյակ քույրերը՝ Օդրի Դորրինգը և Գրեյսի Ռեյնսբերին, որոնց մանուկ հասակում որդեգրել էին տարբեր ընտանիքներ, առաջին անգամ հանդիպել են «Բարի լո՛ւյս, Ամերիկա» հաղորդաշարի շրջանակներում։
Աղջիկները մեծացել են իրարից կիլոմետրերով հեռու՝ անգամ չկասկածելով միմյանց գոյության մասին։ Օդրիի մայրիկը պատահաբար գտել է մի լուսանկար, որտեղ քույրերը միասին են եղել իրենց կենսաբանական մոր հետ։
Աղջիկների հանդիպումը եղել է Օդրիի մոր շնորհիվ։ Նա պատճենել է լուսանկարը և ուղարկել այն հեռուստաընկերություն։
Չնայած միմյանցից հեռու և տարբեր ընտանիքներում ապրելուն՝ հանդիպման օրը երկվորյակները միանման են հագնված եղել։
Քույրերն առաջին անգամ գրկախառնվել են՝ հուզելով բոլոր ներկաներին։

7or.am