Կարծիք

13.01.2017 15:39


Նվազագույն աշխատավարձը՝ 50 հազ դրամ, կոմունալները՝ 70-80 հազար

Նվազագույն աշխատավարձը՝ 50 հազ դրամ, կոմունալները՝ 70-80 հազար

Կոմունալ վճարումներ... Փաստորեն, այս ամսվա կոմունալ վճարումների խփած թվից միայն ես չէ, որ հոգեվարքի մեջ եմ: Ֆեյսբուքյան ընկերներիս գրառումներից հասկանում եմ, որ բոլորի վիճակը շա՜տ լուրջ է. այս ամսվա աշխատավարձը գրեթե ամբողջությամբ տալու ենք գազի, լույսի, ջրի սպառման համար:

Պետություն եմ ասել, է: Նվազագույն աշխատավարձը 50 հազ դրամ է, միջինը՝ 100-120 հազ դրամ, և այս պայմաններում մենք 70-80 հազար դրամ վճարելու ենք միայն դեկտեմբեր ամսվա կոմունալները: Ես անգամ կասկածում եմ, որ մենք դեկտեմբեր ամսվա կոմունալներն ավելի շատ ենք վճարելու ծախսածի դիմաց: Հետո էլ ասում են՝ գազի սակագինը կիջնի այս ամիս: Դե հա, մինչև վերջին կոպեկը թալանեցին, նոր կիջեցնեն, այն էլ հարց է՝ մենք այդ նվազումը կզգա՞նք, թե ոչ:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը