Քաղաքական

13.01.2017 14:32


Կարեն Կարապետյանը ԼՂ հարցում փոխզիջման կողմնակից չէ

Կարեն Կարապետյանը ԼՂ հարցում փոխզիջման կողմնակից չէ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը և մասնավորապես՝ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու տարբերակին, ասել է.

–Իմ ծագումից ելնելով՝ ես կողմնակից չեմ փոխզիջմանը: Մենք ունենք տարբերակ, որ մեր անվտանգությունը, հաղթանակը կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան բանակցությունների արդյունքում, որի սցենարի մասին հիմա չենք կարող խոսել: Նայած ինչն ենք փոխզիջում: Չեմ կարծում, որ մեկը ՀՀ-ում իր վրա պատասխանատվություն կվերցնի՝ որոշում կայացնելու, որի հետ մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Չեմ կարծում, որ այդտեղ շատ անհանգստանալու խնդիր ունենք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը