«Human Rights Watch»-ի 2017թ.մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում ներառվել է նաև Հայաստանը
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2017թ. զեկույցը, որում ներառվել է ավելի քան 88 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: 687 էջից բաղկացած նյութում ներկայացվել է այդ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանին առնչվող գլխում կազմակերպությունը նշել է, որ իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հարձակումներ են գործել լրագրողների դեմ և անհիմն մեղադրանքներ են ներկայացրել ցույցերի մասնակիցներին:
Ներկայացնում ենք զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը:
Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում
«2016 թվականի հուլիսին իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել մայրաքաղաք Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ անհիմն քրեական գործեր հարուցելով նրանց դեմ և նրանցից ոմանց զրկելով ձերբակալված անձանց հիմնական իրավունքներից:
Կամայական կալանավորումներ և բռնություններ
Հուլիսին և օգոստոսին իշխանությունները կամայականորեն ձերբակալել են ցույցերի հետ կապված տասնյակ մարդկանց, ծեծի ենթարկել նրանցից շատերին, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ առաջադրել։
Պալիատիվ օգնություն
Իշխանությունները դեռևս քննարկում են ափիոնային դեղորայք ստանալու հարցում անհարկի խոչընդոտներ ստեղծող դեղատոմս տրամադրելու և դեղորայքը մատակարարելու բարդ և ժամանակատար ընթացակարգերի բարեփոխումները: Ընթացիկ կանոնակարգերը խոչընդոտում են անհրաժեշտ պալիատիվ օգնության տրամադրումը՝ դատապարտելով կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդներին ավելորդ տառապանքների:
Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն
«ԼԳԲՏ» համայնքի ներկայացուցիչները շարունակում են բռնության ենթարկվել և բախվել խտրական վերաբերմունքի հետ: Նրանք սոցիալական կայքերում սպառնալիքներ են ստանում, որոնցում շատ հաճախ խոստանում են սպանությամբ հաշվեհարդար տեսնել «ԼԳԲՏ» համայնքի ներկայացուցիչների հետ:
Կանանց իրավունքներ
Հայաստանում կանանց դեմ բռնությունը շարունակում է տարածված երևույթ մնալ, և չնայած դրան՝ Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի վավերացրել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբեյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Զեկույցի համաձայն՝ 2010-ից 2015թթ. Հայաստանում 30 կին սպանվել է ամուսնու, զուգընկերոջ կողմից կամ ընտանեկան բռնության հետևանքով: Նշվել է նաև, որ պաշտոնապես ներկայացվող ցուցանիշները խիստ նվազեցված են:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։ Նշվել է, որ Ադրբեջանում 2016-ին խոսքի ազատության, երբեմնի կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության դրությունը ավելի է վատթարացել, իշխանություններին քննադատող անձինք ձերբակալվել և տարբեր խոշտանգումների են ենթարկվել:

7or.am