Աշխարհ

13.01.2017 14:00


Մերձմոսկվայում գտնվել է 2 տարի առաջ առևանգված երեխան (տեսանյութ)

Մերձմոսկվայում գտնվել է 2 տարի առաջ առևանգված երեխան (տեսանյութ)

Մերձմոսկվայում գտնվել է 2 տարի առաջ ծննդատնից առևանգված երեխան։ Փոքրիկի որոնումներով, բացի իրավապահ մարմիններից, զբաղվում էին նաև բազմաթիվ կամավորներ։

2 տարի առաջ վարկած կար, որ մորական տատն է վաճառել նորածնին։

Պարզվել է՝ Մատվեյը ողջ–առողջ է. միայն թե այսօր նրա անունը Եգոր է։ Ներկայումս փոքրիկը մանկական հիվանդանոցում է։ Նրան առևանգած Ելենա Սպախովան Մատվեյին դաստիարակել է հարազատ երեխայի նման։

2014–ին ծննդաբերած Ելենայի երեխան մահացել է, բժիշկները նրան հաղորդել են, որ այլևս չի կարող մայրանալ։ Ծննդատանը Ելենան իմացել է, որ փոքրիկ Մատվեյից հրաժարվել են նրա ծնողները և որոշել է տանել երեխային։ Առևանգելուց հետո նա փոխել է երեխայի անունն ու կեղծել ծննդյան վկայականը։

Ավելի ուշ փաստաթղթային կեղծիքը բացահայտվել է, որից հետո էլ հետաքննություն է սկսվել։

Այդ ընթացքում երեխայի կենսաբանական հայրը մտափոխվել է ու որոշել վերցնել նրան. նա խոստովանել է, որ 2 տարի առաջ սխալ է գործել, որի համար մեղադրել է զոքանչին։

Մանրամասն՝ «ntv.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը