Քաղաքական

13.01.2017 12:13


Մինչև առաջիկա ընտրություններ ԱԺ-ն կգումարի ևս 3 քառօրյա նիստ

Մինչև առաջիկա ընտրություններ ԱԺ-ն կգումարի ևս 3 քառօրյա նիստ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2017թ. առաջին քառօրյա նիստը կմեկնարկի փետրվարի 6-ին և կշարունակվի մինչև փետրվարի 9-ը: Համաձայն Ազգային ժողովի նիստերի ժամանակացույցի` քառօրյա մյուս նիստը կմեկնարկի փետրվարի 27-ին և կավարտվի մարտի 2-ին: Ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ ևս մեկ քառօրյա նիստ կանցկացվի մարտի 20-24-ը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 2-ին Հայաստանում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները, իսկ մարտի 5-ից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը` դժվար է ակնկալել Ազգային ժողովի գարնանային լիարժեք նստաշրջան, սակայն օրակարգում կան բազմաթիվ հարցեր, որոնցից մի քանիսը, հավանաբար, կքննարկվեն առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:

Մասնավորապես, խորհրդարանի նստաշրջանի օրակարգում են Հայաստանի Հանրապետության դատախազության 2015 թվականի գործունեության մասին հաղորդումը, «2015 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը, Հանրային հեռուստառադիոընկերության 2015 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տար կան գործունեության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Հավանաբար, հենց այս հարցերը կքննարկվեն խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը