Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը
Թուրքիայի մեջլիսում նախօերին երեկոյան ընդունվել են սահմանադրական փոփոխությունների առաջարկի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հոդվածները։
«Անադոլուի» փոխանցմամբ՝ 6–րդ հոդվածն առնչվում է մեջլիսի լիազորություններին, 7–րդը՝ նախագահի: Փոփոխության համաձայն՝ այսուհետև նախագահ ընտրվող անձը չպետք է լինի անկուսակցական: Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը, որը պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ:
Սահմանադրական փոփոխության 8–րդ հոդվածով նախագահի լիազորություններն ընդլայնվում են: Նախագահն ունենում է գործադիրի լիազորություններ, հնարավորություն է ստանում նշանակել փոխնախագահներին և նախարարներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև իր ցանկությամբ դադարեցնել նրանց պաշտոնավարումը, դիմել Սահմանադրական դատարան՝ մեջլիսի օրենքները չեղյալ հայտարարելու հարցով:
Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Նա սահմանելու է երկրի ազգային անվտանգության քաղաքականությունը, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքները դնելու է ժողովրդի քվեարկությանը: Լինելու է թուրքական զինված ուժերի գլխավոր հրամանատարը:

7or.am