Աշխարհ

13.01.2017 10:20


Փորձագետները ճանաչել են Տու–154–ի զոհերից 70–ին

Փորձագետները ճանաչել են Տու–154–ի զոհերից 70–ին

ԴՆԹ հետազոտությունից հետո փորձագետներին հաջողվել է նույնականացնել ավելի քան 70 մարդու, ովքեր զոհվել էին ՌԴ պաշտպանության նախարարության Տու–154 ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը՝ հղում անելով դատաբժշկական փորձաքննության բյուրոյի աղբյուրին։

«Ներկա դրությամբ՝ վերջացել է ավելի քան 70 մահացած անձի նույնականացման գործընթացը։ Նրանց հարազատներն արդեն ծանոթացել են փորձաքննության արդյունքներին»,–հայտարարել է նա։

Աղբյուրը նաև հավելել է, որ օդանավի ուղևորների մնացորդների նույնականացման հարցով աշխատանքները շարունակվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը