ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին լիակատար աջակցություն կցուցաբերի: Այս մասին նա ասել է որպես ԵԱՀԿ գործող նախագահ երդմնակալության արարողության ժամանակ:
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Կուրցը կարևորել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաև պլանավորման խմբի ղեկավար Հանս Լամպալզերի դերը:
Ի դեպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ հունվարի 18-ին Սեբաստիան Կուրցը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև ռուս-ավստրիական երկկողմ հարաբերությունները, և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը:
«Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների հետ կապված հարցեր` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և իրավիճակն Ուկրաինայում»,-ասել է Զախարովան:
Սեբաստիան Կուրցը խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

7or.am