Ապրիլյան ընտրությունները ճակատագրական են լինելու բոլորիս համար
Ապրիլի 2-ին մեզ սպասվում են ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններ։ Ընդ որում՝ այդ ընտրությունները ճակատագրական են բոլորիս համար՝ թե՛ գործող իշխանության, թե՛ ընդդիմության և թե՛ մեր ժողովրդի ու պետության։ Պարզ է, որ այս իշխանությունները կործանում են մեր պետությունը, և այսօր արդեն այն ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ է կանգնած։
Պարզ է նաև, որ գործող իշխանությունները դիմելու են կեղծիքների, պետական ծառայողների վրա ճնշումների և հնարավոր բոլոր այլ քայլերի, որպեսզի վերարտադրվեն։ Դա նրանց համար կենսական նշանակություն ունի, և նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի։ Այսօր արդեն ոչ ոք չի հավատում ոչ մի հանրապետականի խոսքի, առավել ևս՝ խոստման։ Ինչ էլ նրանք ասեն, ստելու են։ Կապ չունի նաև, թե ինչ ցուցակով են գնալու ընտրությունների, ինչ ծրագրով ու կարգախոսով։ Դրան նույնպես այլև ոչ ոք ուշադրություն չի դարձնում։
Տարբերություն չկա՝ այդ վարկաբեկված կուսակցությունն ումով է փորձելու խորհրդարան մտնել. նրանք, միևնույն է, կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները։
Այս պայմաններում կարևոր է հասարակության և ընդդիմության անելիքը։ Հասարակությունը փոփոխություն է ուզում, և ընդդիմությունը պետք է ի վիճակի լինի առաջարկել այդ փոփոխության ճանապարհը։ Ընդդիմությունը պետք է միավորվի և ժողովրդի հետ միասին մեկ ընդհանուր ճակատ ստեղծի իշխանությունը կրկին զավթելու փորձ անող ուժի դեմ։ Ընդդիմության միավորման համար չկա որևէ խոչընդոտ։ Հասարակությանը, մեծ հաշվով, չեն հետաքրքրում քաղաքական գործիչների և ուժերի միջև հարաբերությունները, թե ով ում է սիրում, ով ում չի սիրում։ Մենք իշխանափոխություն ենք ուզում, իշխանափոխությունը հնարավոր է միայն միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու ճանապարհով։ Եվ եթե որևէ քաղաքական ուժ, ինչ-ինչ պատճառաբանություն բերելով, չի ցանկանում միանալ այս պայքարին, ուրեմն նա գործում է իշխանության օգտին՝ ժողովրդի դեմ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից