Կարծիք

12.01.2017 14:10


Հասարակությունն ընտրության է գնալու պատերազմ գնալու ոգով

Հասարակությունն ընտրության է գնալու պատերազմ գնալու ոգով

Իրականում կարևոր չէ՝ ՀՀԿ-ն ինչ սանկցիաներ է կիրառում ընտրություններին թվեր «խփելու», խայտառակությամբ իշխանության գալու, ծանոթ, բաեկամ, խնամի, սանիկ պատգամավոր դարձնելու, վերարտադրման ջիղը շարունակելու համար, կարևոր չէ նաև՝ ովքեր են գլխավորելու հանրապետականների ցուցակը. նրանք բոլորը Սերժ Սարգսյան են, ու դա բեկման ենթակա չէ:

Իրականում այսօրվա թիվ մեկ նախընտրական խնդիրն ընդդիմադիր ուժերի համախմբումն է: Պայքար ոչ թե անձերի միջև, այլ գաղափարի շուրջ, այն է՝ գաղջ մթնոլորտի վերացում: Մենք պետք է հասկանանք մի պարզ բան՝ ինչքան շուտ ընդդիմադիր ուժերի միջև համախմբում տեղի ունենա, այնքան մեծ թվով մարդիկ կմիանան այդ պայքարին, և հասարակությունն էլ ընտրության գնալու է պատերազմ գնալու ոգով՝ հաղթելու անհագ ցանկությամբ:

Չեմ դադարի կրկնել, որ այսօր մեզ միասնական հանդես գալու սպասումն է հույս տալիս, հասարակությունն ակնկալում է, որ ընդդիմադիր ուժերը գոնե այս անգամ անցյալի փորձերը հաշվի առնելով՝ կհամախմբվեն գաղափարական պայքարի շրջանակներում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը