Տնտեսական

12.01.2017 13:40


Կասեցվելու է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը

Կասեցվելու է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը

Կառավարության հունվարի 12–ի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ներկայացրած նախագիծը։

Համաձայն նախագծի՝ կասեցվում է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը, քանզի այս ընկերությունը ստեղծվել էր հենց այս ծրագրի շրջանակներում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը դեռևս գտնվում է միայն ներդրողների հետ քննարկումների շրջանակում:

Նախարարը կառուցման հստակ ժամկետներ չի նշել։

Այն հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ այդ ամենի համար, Մարտիրոսյանը պատասխանել է.

–Խոսքը 3 միլիարդ դոլարից ավելի գումարի մասին է, սակայն վերջնական հաշվարկներ դեռ չկան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը