Տնտեսական

12.01.2017 13:10


Անապահով ընտանիքներում ստուգելու են գազի սպառումը

Անապահով ընտանիքներում ստուգելու են գազի սպառումը

Հունվարի 12–ին՝ Կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ, որն ընդամենը 20 րոպե է տևել, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս էժան էլեկտրականություն արտադրել՝ այն ավելի շահավետ ձևով վաճառելու նպատակով։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարական է տրվել վերանայել հանրապետության էներգետիկայի զարգացման ռազմավարությունն ու շարունակել ինքնարժեքի կրճատման հնարավորությունները, ինչը, մասնավորապես, կարևորվում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի տարուց շահագործվելու են դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերը։ Դա ապահովելու է էլեկտրականություն արտահանելու ավելի շատ և ավելի հեշտ լինելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարել է, որ Կառավարությունն ուսումնասիրում է, թե անապահով ընտանիքները որքան գազ են սպառում:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների սանդղակում անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է սահմանված: Գազի պարագայում արտոնյալ սակագինը գործում է տարեկան 600 խ.մ.-ի սահմաններում: Այդ պատճառով էլ, գնահատելով ընտանիքի անապահովությունը, ուզում ենք հաշվի առնել նաև այն, թե որքան գազ եւ էլեկտրականություն են նրանք սպառում,-ասել է նախարարը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է՝ իրենք հայտնաբերել են, որ մի շարք դեպքերում անապահով համարվող ընտանիքները միջինից մի քանի անգամ ավելի շատ գազ են սպառում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը