Քաղաքական

12.01.2017 11:20


Յագլանդը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին

Յագլանդը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Չնայած այն բանին, որ ԵԽ-ն ուղղակի մասնակցություն չունի ԼՂ հարցով բանակցային գործընթացում, սակայն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար տարրերի կապակցությամբ: Գիտեմ, որ դեկտեմբերի 29-ին խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը դարձել է մարդակային զոհերի պատճառ, և հայկական կողմը շարունակում է պահել ադրբեջանցի զինծառայողի դին: Նկատի ունենալով այդ հարցի հումանիտար կողմը՝ կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի մասին պարտավորություններն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը՝ հայրենիք վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին՝ համապատասխան 2010թ. բարձր մակարդակով Աստրախանի հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնությունների»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը