Աշխարհ

12.01.2017 10:40


Պետդեպի ապագա ղեկավարը Ղրիմը ռուսական չի համարում

Պետդեպի ապագա ղեկավարը Ղրիմը ռուսական չի համարում

ԱՄՆ պետքարտուղարի ամենահավանական թեկնածու Ռեքս Թիլլերսոնը Ղրիմը Ռուսաստանի մաս չի համարում։

«Նրանք վերցրել են մի տարածք, որը նրանց չի պատկանել»,–հայտարարել է Թիլլերսոնը Սենատի լսումների ժամանակ։

Քաղաքական գործիչը խոստովանել է, որ 2014–ին ավելի կոշտ պատասխան կտար թերակղզում ՌԴ գործողություններին, և նույնիսկ, հավանաբար, հավանություն կտար դեպի երկրի արևելյան սահմաններ ուկրաինական բանակի շարժին։ Ավելին՝ նա կառաջարկեր ԱՄՆ օգնությունը ուկրաինացի զինվորներին սպառազինելու գործում։

«Ռուսական ղեկավարությունն ուժեղ պատասխան կստանար։ Այո՛, դուք վերցրել եք Ղրիմը, բայց պետք է կանգ առնեք»,–հավելել է Թիլլերսոնը։

Վերջինի կարծիքով ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը համաշխարհային մրցասպարեզում իր ազդեցիկ դերը վերադարձնելն է։ Այդ կապակցությամբ նա նկատել է, որ ՌԴ–ն «սպառնալիք է ներկայացնում», սակայն իր նպատակներին հասնելու ճանապարհին բավական կանխատեսելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը