Կարծիք

11.01.2017 21:51


Վրաստանում երկրորդ օրը, երբ լավ կերած ու շոփինգդ ավարտված է, էլ բան չկա անելու

Վրաստանում երկրորդ օրը, երբ լավ կերած ու շոփինգդ ավարտված է, էլ բան չկա անելու

Վրաստանի տուրիզմի պատասխանատուն հայտարարել է, որ 2016 թվականին բոլոր ռեկորդները խփել են ու տուրիստենրի հոսքը աննախադեպ շատ էր: Մեկ տարում միայն տուրիզմը Վրաստանին բերեց 2 միլիարդ ամն դոլար:

Նախաձելի է շատ ինչով ենք մենք պակաս, միայն ծով չունենք ու չասեք որ ծովն է հիմնականում տուրիստ բերում, եթե տենց լիներ Շվեյցարիան շուտվանից մի կորած գյուղի կվերածվեր: Այս տարի ամանորը Վրաստանում նշում էին նաև շատ հայեր:

Ես էլ ամսի 3 ին էի երկու օրով գնացել, ասեմ որ ոչ մի հետաքրքիր բան չտեսա, միայն գեղեցիկ զարդարված քաղաքի կենտրոն, ոչ մի յուրահատուկ բան չկար, միջոցառումներ չկային միայն զեղչեր խանութներում:

Երկրորդ օրը արդեն երբ լավ կերած ու շոփինգդ ավարտված է էլ բան չկա անելու: Բայց դրա հետ մեկտեղ այդքան մեծ տուրիստների հոսք ... Մենք ունենք գեղեցիկ բնություն թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, որը աշխարհին պետք է ճիշտ և գրագետ ներկայացնել, պետք է հանգստյան տների գները իջեցնել, հարմար գներով տուրփաթեթներ առաջարկել, տարբեր տեսակի միջոցառումները շատացնել, այդ ամենն էլ լավ տարածել աշխարհով:

Լավն է մեր երկիրը ու մենք ունենք ռեսուրսներ զարգանալու համար, մնում է ճիշտ օգտագործենք ......

Հ.Գ, Վրաստանի միակ լավ կողմը եղավ են, որ տաք էր, Երևանում -10 էր իսկ Վրաստանում +9։

Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը