Մի կողմ դնել անձնական ամբիցիաները և համախմբվել մեկ գաղափարի շուրջ
«Ազատամարտիկների դաշինքը» կոչ է անում ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվել և միասնական հանդես գալ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Ընտրություններ, որոնք ավելի քան վճռորոշ են լինելու մեր երկրի ապագայի, անվտանգության և պետականության պահպանման համար: Ընտրություններ, որտեղ միայն ու միայն համախբվածությամբ կարելի է հասնել արդյունքի: Եթե մեր հերոսների՝ ազատամարտիկների կոչին չմիանան այն ուժերը, որոնք ուզում են ազատվել այս բռնատիրական, ֆեոդալական, վերարտադրողական իշխանություններից, ապա պետք է մի կողմ դնել անձնական ամբիցիաները և համախմբվել մեկ գաղափարի շուրջ՝ երկիրն ազատել այս կլանից:
Ես միայն մի բան գիտեմ՝ ցանկացած դժվարություն մեր ժողովուրդը հաղթահարել է իր համախմբվածության արդյունքում, և այս պարագայում իսկապես չպետք է առաջնորդվել անձերով, «սիմպատիաներով», մեկը մյուսի հետ ինչ-որ հարցերում կարծիք չկիսելով և այլն… Եկեք չմոռանանք՝ իշխանությունն ամեն ինչ արել է վերարտադրությանն «փայլը» չկորցնելու համար, և այս պարագայում բոլոր այն ուժերը, որոնք իսկապես ուզում են հավատ ներշնչել ժողովրդի մեջ, որ ամեն ինչ անելու են՝ իշխանությունից ազատվելու համար, պետք է համախմբվեն, միասնական գնան ընտրություններին:
Եվ եկեք չմոռանանք՝ ժողովուրդը չի ընտրում ՀՀԿ-ին ու նրա հետ համագործակցող ուժերին, ժողովուրդն ընտրելու է ընդդիմադիր ուժերին, ու դա այևս ապացուցվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այսնպես որ, մենք էլ հարապետականներին հակասենք և ասենք՝ «Առա՛ջ դեպի ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»:
Մի կողմ դնել անձնական ամբիցիաները և համախմբվել մեկ գաղափարի շուրջ
«Ազատամարտիկների դաշինքը» կոչ է անում ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվել և միասնական հանդես գալ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Ընտրություններ, որոնք ավելի քան վճռորոշ են լինելու մեր երկրի ապագայի, անվտանգության և պետականության պահպանման համար: Ընտրություններ, որտեղ միայն ու միայն համախբվածությամբ կարելի է հասնել արդյունքի:
Եթե մեր հերոսների՝ ազատամարտիկների կոչին չմիանան այն ուժերը, որոնք ուզում են ազատվել այս բռնատիրական, ֆեոդալական, վերարտադրողական իշխանություններից, ապա պետք է մի կողմ դնել անձնական ամբիցիաները և համախմբվել մեկ գաղափարի շուրջ՝ երկիրն ազատել այս կլանից:
Ես միայն մի բան գիտեմ՝ ցանկացած դժվարություն մեր ժողովուրդը հաղթահարել է իր համախմբվածության արդյունքում, և այս պարագայում իսկապես չպետք է առաջնորդվել անձերով, «սիմպատիաներով», մեկը մյուսի հետ ինչ-որ հարցերում կարծիք չկիսելով և այլն… Եկեք չմոռանանք՝ իշխանությունն ամեն ինչ արել է վերարտադրությանն «փայլը» չկորցնելու համար, և այս պարագայում բոլոր այն ուժերը, որոնք իսկապես ուզում են հավատ ներշնչել ժողովրդի մեջ, որ ամեն ինչ անելու են՝ իշխանությունից ազատվելու համար, պետք է համախմբվեն, միասնական գնան ընտրություններին:
Եվ եկեք չմոռանանք՝ ժողովուրդը չի ընտրում ՀՀԿ-ին ու նրա հետ համագործակցող ուժերին, ժողովուրդն ընտրելու է ընդդիմադիր ուժերին, ու դա այևս ապացուցվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այսնպես որ, մենք էլ հարապետականներին հակասենք և ասենք՝ «Առա՛ջ դեպի ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից