Քաղաքական

11.01.2017 14:05


Փոխնախարարներ են ազատվել պաշտոնից

Փոխնախարարներ են ազատվել պաշտոնից

ՀՀ վարչապետի այսօրվա որոշմամբ Արեգ Գալստյանն ու Իոսիֆ Իսայանն ազատվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արեգ Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Իոսիֆ Իսայանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշումների մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը