Պետդումայի պատգամավոր. «ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոյի խախտումն անընդունելի է»
Նման հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարության կողմից արվում են բացառապես ներքին լսարանի համար, գտնում է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը՝ թե հայկական կողմը մեկ շաբաթ էլ չի կարող դիմակայել, եթե չլինի դրսից օգնությունը: «Ես չեմ աջակցում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, որը, ինչպես ցույց տվեց 2016 թ. ապրիլը, հանգեցնում է իրական մարդկային կորուստների և ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի անընդունելի խախտմանը», - ասաց Զատուլինը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանի նման ագրեսիվ հռետորաբանության պատճառներից մեկը ներկայիս իրավիճակն է, պայմանավորված 90-ականների ռազմական գործողությունների հետևանքով, գտնում է պատգամավորը:
«Ղարաբաղյան պատերազմի արդյունքները շատ քաղաքական գործիչների հանգիստ չեն տալիս Ադրբեջանում, որոնք նման հայտարարություններով կամ ավելի արյունալի գործողություններով, ինչպես նախորդ տարվա ապրիլին, փորձում են ապացուցել, որ Բաքուն կարող է ռազմական հաղթանակի հասնել Ղարաբաղում», - նշեց Կոնստանտին Զատուլինը:
Պետդումայի պատգամավոր. «ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոյի խախտումն անընդունելի է»
Նման հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարության կողմից արվում են բացառապես ներքին լսարանի համար, գտնում է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը՝ թե հայկական կողմը մեկ շաբաթ էլ չի կարող դիմակայել, եթե չլինի դրսից օգնությունը:
«Ես չեմ աջակցում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, որը, ինչպես ցույց տվեց 2016 թ. ապրիլը, հանգեցնում է իրական մարդկային կորուստների և ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի անընդունելի խախտմանը», - ասաց Զատուլինը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանի նման ագրեսիվ հռետորաբանության պատճառներից մեկը ներկայիս իրավիճակն է, պայմանավորված 90-ականների ռազմական գործողությունների հետևանքով, գտնում է պատգամավորը:
«Ղարաբաղյան պատերազմի արդյունքները շատ քաղաքական գործիչների հանգիստ չեն տալիս Ադրբեջանում, որոնք նման հայտարարություններով կամ ավելի արյունալի գործողություններով, ինչպես նախորդ տարվա ապրիլին, փորձում են ապացուցել, որ Բաքուն կարող է ռազմական հաղթանակի հասնել Ղարաբաղում», - նշեց Կոնստանտին Զատուլինը:
Աղբյուրը՝ «Zham.am»։