Կարծիք

11.01.2017 12:43


Միասնության ուժը լավագույնը գիտեն հենց ազատամարտիկները

Միասնության ուժը լավագույնը գիտեն հենց ազատամարտիկները

«Ազատամարտիկների դաշինքը» կոչով դիմել է ընդդիմությանը, որպեսզի իշխանափոխության ձգտող բոլոր քաղաքական ուժերը միավորվեն և միասնական ճակատով դուրս գան իշխանության դեմ։

Սա իսկապես շատ կարևոր է, և միասնության ուժը լավագույնը գիտեն հենց ազատամարտիկները։ Ղարաբաղյան ազատագրական պայքարում հենց այդ միասնության շնորհիվ մենք կարողացանք հաղթել, կարողացանք պաշտպանել ազատ ապրելու մեր իրավունքը։

Սակայն հիմա մենք կրկին կանգնած ենք նույն խնդրի առաջ։ Այս անգամ բացի արտաքին թշնամուց՝ մենք ունենք նաև ներքին սպառնալիք՝ գործող իշխանությունները, որոնք կործանում են մեր երկիրը և վտանգում մեր կյանքերը։ Այս պայմաններում թե՛ հասարակությունը և թե՛ քաղաքական ուժերը պետք է միավորվեն, մեր երկիրն ունի դրա կարիքը, մենք բոլորս ունենք դրա կարիքը։

Հուսով եմ՝ այդ հերոսների կոչը կհասնի հասցեատերերին, և իսկապես իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը կապացուցեն, որ իրոք ձգտում են իշխանափոխության և նրանց համար չկա ավելի կարևոր բան, քան ազգային պետական շահը։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը