Աշխարհ

11.01.2017 12:13


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործարկվի 2017-ին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործարկվի 2017-ին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործարկվի արդեն 2017թ.-ին։ Այս մասին, «Միլլեթի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլու Անկարայում իր վրաց գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը։

Չավուշօղլուի խոսքով՝ երկաթուղով բեռնափոխադրման տարեկան առավելագույն ծավալը կարող է հասնել 17 մլն տոննայի, սակայն նախնական ժամանահատվածում այդ թիվը կկազմի մոտ 6.5 մլն: Թուրք նախարարը նաև նշել է, որ իր երկիրն աջակցում է Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի չեղարկման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գործընթացներին:

Հիշեցնենք՝ երկաթուղու կառուցումը մեկնարկել է 2007թ.-ին` ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրի շրջանակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը