Տնտեսական

11.01.2017 12:05


ԵԱՏՄ անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա 2017թ. հայտնվելու են սարսափեցնող նկարներ

ԵԱՏՄ անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա 2017թ. հայտնվելու են սարսափեցնող նկարներ

ԵԱՏՄ անդամ–պետություններում նոր՝ 2017թ. մարտ ամսվա կեսերից ծխախոտի տուփերի վրա հայտնվելու են սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին զգուշացնող նկարներ ու գրառումներ: ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնելու 2017թ-ի մարտի 17-ին: Այս մասին հաղորդում են ԵԱՏՄ մամուլի ծառայությունից։

Նկարներն ու համապատասխան գրառումները կարող են տեղ գտնել նաև թղթիկների վրա, որոնք դրվելու են տուփերի մեջ և հիշեցնելու են ծխելու վնասակարության մասին: Նկարները պատկերելու են մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես, օրինակ, պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգանները: Առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների՝ ծխախոտի վաճառքը լիովին արգելվելու է 2017թ-ի նոյեմբերի կեսերից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը