Պետք չի նախանձել, երբ Վրաստանում աճում է զբոսաշրջիկների թիվը
Պետք չի նախանձել և խուճապի մատնվել, երբ Վրաստանում աճում է զբոսաշրջիկների թիվը: Կարելի է օգուտ քաղել այդ հանգամանքից: Իհարկե, այցելողների առյուծի բաժինը հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են, որոնք դժվար թե ձեռի հետ թեքվեն Հայաստան, բայց այ գերմանացիներին, լիտվացիներին, լեհերին, ռուսներին կարելի է էս կողմի վրա քաշել: Ի դեպ, աննախադեպ աճել է Հնդկաստանից եկող տուրիստների թիվը՝ մոտ 200%: Վերջերս Վրաստանում մեզ ուղեկցող թիֆլիսաբնակ ուսանող Կառլոսը խանդով էր վերաբերվում այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը դրամաշնորհներ է տալիս հնդիկ ուսանողներին Վրաստանի բուհերում սովորելու համար, մինչդեռ տեղացիների նկատմամբ նման առատաձեռն չէ: Հիմա պարզ դարձավ թե ինչու է նա գնում նման քայլի: Մեկ հնդիկ ուսանողը իր հետ բերեց քսան հնդիկ տուրիստի: Դե, իրենց ընտանիքները, բարեկամները տենց շատ են։ Արդյունքում՝ դրամաշնորհի գումարը դեռ մի բան էլ ավելի վերադարձավ Վրաստանի պետական բյուջե: Ժպտացեք և աշխարհը կժպա Ձեզ հետ:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից