Կարծիք

11.01.2017 08:19


Հացթուխներին ևս «օպտիմալացում» է սպասվում

Հացթուխներին ևս «օպտիմալացում» է սպասվում

Էս ոնց որ դարձել ենք նրբաքիմք ֆրանսիացի, հա՞:
Կամ էլ, երևի, ողջ տարվա ընթացքում ազգովի «նստել» ենք դիետայի վրա:
Ուրեմն, ինչպե՞ս բացատրել իրողությունը, որ 2016-ին մեր երկրում 6 տոննա պակաս հաց է արտադրվել:
Բացատրելու բան էլ չկա: Պարզ է, որ երկիրը դատարկվել է, մնացած ժողովուրդն էլ արդեն հացի փողն է խնայում ու քիչ է ուտում:
Էսպես որ շարունակվի, հացթուխներին ևս «օպտիմալացում» է սպասվում: Կամ էլ ստիպված են լինելու վերապրոֆիլավորվել ու դառնալ դարբին:
Քարից հաց քամող ո՜վ հայ ժողովուրդ, քեզ էս ի՞նչ օրը գցեցին, որ միայն «պիրոժնի» ես ուտում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը