Մեկնաբանություն

30.12.2009 14:45


2010–ը Մետաղյա վագրի տարի է

2010–ը Մետաղյա վագրի տարի է

Արևելյան օրացույցի համաձայն՝ գալիք 2010թ.-ն Սպիտակ կամ Մետաղական վագրի տարի է և մեր օրացույցով սկսվելու է 2010թ. փետրվարի 14-ին՝  շարունակվելով մինչև 2011-ի փետրվարի 2-ը:
Տարվա էլեմենտը մետաղն է, թալիսմանը՝ արծաթը:
Գալիք տարվա հովանավորին կարելի է բնութագրել որպես մեծահոգի, վիրավորանքներ հանդուրժող, կրքոտ, արդար և համեստ: Մետաղյա վագրը խորհրդանշում է հավերժ ընտանեկան արժեքներ, իսկական ընկերական աջակցություն ու օգնություն: 2010թ. հիմնական բնութագրական գծերն են արիությունն ու առնականությունը, այդ պատճառով հաջողության կհասնեն նրանք, ովքեր ուժեղ կամք ունեն, չեն վախենում կյանքի դժվարություններից ու չեն կոտրվում փոփոխական աշխարհի հարվածներից:
Տարին լրիվ հանդարտ չի ընթանա: Այն իր հետ կբերի անսպասելիության ու հանկարծակիության տարրեր: Պետք է զգույշ լինել, հապճեպ ու չմտածված քայլերից խուսափել: Եթե հնարավոր լինի անմտությունից, կասկածելի գործերից ու այլ ռիսկերից զերծ մնալ, ապա եկող տարին հաջողություն կբերի:
Քաղաքական հեռանկարում մեծ փոփոխություններ են սպասվում: Հնարավոր է անսպասելի քաղաքական հանգուցալուծում: Հեղափոխությունը, դրաման, էներգիան, ուժը, փոփոխություններն ու ուղևորությունները գալիք տարվա առանցքային բառերն են: Ցավոք, միջազգային կոնֆլիկտներն ու տարերային աղետները սովորաբար տեղի են ունենում հենց Վագրի տարում, այդ պատճառով ամբողջ 12 ամիս ձանձրույթի համար տեղ չի լինի...
Տարին  բարենպաստ է փոփոխությունների ու ակտիվ գործելու համար, բայց կարևոր է ամեն ինչ, ինչպես հարկն է, կշռադատել ու հապճեպ որոշումներ չկայացնել: Դա վերաբերում է մեր կյանքի այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են կարիերան, անձնական կյանքը, ֆինանսներն ու առողջությունը: Այս տարի մեզ սպասվում է առաջավոր անհատների ու մարտերի, քաջության ու մարդկային նկրտումների, ձեռքբերումների և փորձությունների տարի: Սպասվում են կամքի ուժի և մինչև իսկ հավատի փորձություններ:
Ընդհանուր առմամբ, 2010-ը կարելի է բնորոշել որպես բարենպաստ տարի, սակայն միևնույն ժամանակ ոչ ոք տարվա ընթացքում չի հասցնի շունչ քաշել: Քանի որ վագրն իր բնույթով յուրաքանչյուրի մեջ մրցակից է տեսնում, հետևաբար գալիք տարում հարստությունն ու աղքատությունը կընթանան ձեռք ձեռքի տված: Տարին կարող է դժվար և անգամ դաժան լինել հասարակության համար:

Չինական հորոսկոպի բոլոր կանոնների համաձայն՝ 2010-ը լինելու է ամենաակտիվ տարիներից մեկը, երբ հնարավոր կլինի հաջողության հասնել՝ ի գործ դնելով անսպասելի հնարավորությունները, կայացնել որոշումներ, որոնք կփոխեն մեր կյանքի ընթացքը, ինչպես նաև սեփական անձին բնորոշ նոր տաղանդներ և հատկություններ բացահայտել: Ընդ որում, այս ամենը Նոր տարում տեղի կունենա արագ ու անսպասելի, ինչպես վագրի ցատկն է: Գլխավորը կյանքում հայտնված շատ կարևոր շանսը բաց չթողնելն է:

Այս խորագրի վերջին նյութերը