Քաղաքական

10.01.2017 17:45


«Ազատամարտիկների դաշինքն» ընդդիմադիրներին կոչ է անում համախմբվել

«Ազատամարտիկների դաշինքն» ընդդիմադիրներին կոչ է անում համախմբվել

«Ազատամարտիկների դաշինքի» վարչությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է պետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրների լուծման առջեւ, որոնք հետեւանք են իշխող վարչախմբի, մեղմ ասած ապաշնորհ, թե ներքին, թե արտաքին վարած քաղաքականության: Առջեւում մեզ սպասում է միակ համապետական ընտրությունը եւ նոր ձեւավորվելիք ազգային ժողովի որակից է կախված լինելու այդ մարտահրավերների արագ լուծումն ու երկրի զարգացման լուրջ հիմքերի ստեղծումը:

Մենք, որպես մեր պետականության ստեղծման, նրա անվտանգության ամրապնդման, մեր ընկերների արյան ու կյանքի գնով տարածքներ ազատագրած ակտիվ քաղաքացիներ, գտնում ենք, որ ԱԺ-ի առաջիկա ընտրությունները լուրջ հնարավորություն են հանրապետությունում ուժերի հարաբերակցությունը փոխելու ի օգուտ ընդիմադիր դիրքորոշում ունեցող ուժերի, որը կարող է հիմք հանդիսանալ երկրում հիմնավոր բարեփոխումներ իրականացնելու համար:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, մենք ազատամարտիկներս մեզ իրավունք ենք վերապահում կոչով դիմելու իրենց ընդիմադիր հայտարարող եւ երկրում իրական իշխանափոխության ձգտող քաղաքական կուսակցություններին, դաշինքներին եւ շարժումներին, մի կողմ թողնել բոլոր նախկին տարաձայնություններն ու հակասությունները, անձնական հակակրանքներն ու ամբիցիաները, եւ համախմբվելով ձեւավորել մեկ ընդհանուր ճակատ դրված նպատակին հասնելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը