Կարծիք

10.01.2017 13:09


Եթե առաջիկա ընտրություններին չհամախմբվենք, Հայաստանը կվերածվի ֆեոդալական պետության

Եթե առաջիկա ընտրություններին չհամախմբվենք, Հայաստանը կվերածվի ֆեոդալական պետության

Դեռ ոչ վաղ անցյալում իշանությունը խոսք էր տալիս առաջիկայում «կադրային ջարդ» իրականացնել: Ասում էին՝ պետք է սերնդափոխություն, կադրային փոփոխություն լինի կառավարման համակարգում...

Առաջիկայում՝ ապրիլի 2-ին, ԱԺ ընտրություններն են, և ՀՀԿ-ում կադրային փոփոխություններ են նկատվում, բայց էլի նույն տրամաբանությամբ: Հիմա արդեն ՀՀԿ-ականներն ուզում են իրենց տղաներին, աղջիկներին, սանիկներին, քրոջ, եղբոր տղաներին մանդատավորել՝ մեզ թալանելու համար թարմություն մտցնել, որ ավելի արդիական ձևերով մեզ կողոպտեն ու խաբեն: Այսինքն, ՀՀԿ-ի կադրային ջարդը նշանակում է՝ պապիկներին փոխարինելու են գալիս իրենց տղաներն ու բարեկամները: Ու եթե առաջիկա ընտրություններին մենք չհամախմբվենք ու թույլ տանք, որ հանրապետականներն իրենց պաշտոնը ժառանգաբար փոխանցեն, ապա Հայաստանը 100%-ով կվերածվի ֆեոդալական մի պետության, որտեղ պաշտոնյաներն իրենց մանդատները 7 պորտ պետք է փոխանցեն:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը