Ա.Հարությունյանը ներկայացրել է մանրամասներ կուսակցությունների հետ քննարկումների մասին
Հունվարի 10-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևալ օրակարգով. 1) Տեղեկատվություն, 2) Քաղաքական ուժերի համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկում, 3) ԱԺ ընտրություններին կուսակցության ռեյտինգային ցուցակի նախնական քննարկում: Կուսակցության նախագահ Ա.Հարությունյանը ներկայացրեց մանրամասներ ԱԺ առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալու թեմայով կուսակցությունների հետ քաղաքական քննարկումների մասին: Խորհրդի անդամները միակարծիք էին՝ միայն ընդդիմության համախմբմամբ է հնարավոր իշխանության վերարտադրության բացառումը:
Հնչեցին տեսակետներ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ և հաստատվեց կուսակցության միասնական դիրքորոշումը:
Մարզային կառույցներին տրվեցին հանձնարարականներ՝ վերջնական տեսքի բերել ռեյտինգային ցուցակները:
«Ազգային համաձայնություն» կուսակցության մամլո ծառայություն
Ա.Հարությունյանը ներկայացրել է մանրամասներ կուսակցությունների հետ քննարկումների մասին
Հունվարի 10-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևալ օրակարգով.
1) Տեղեկատվություն,
2) Քաղաքական ուժերի համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկում,
3) ԱԺ ընտրություններին կուսակցության ռեյտինգային ցուցակի նախնական քննարկում:
Կուսակցության նախագահ Ա.Հարությունյանը ներկայացրեց մանրամասներ ԱԺ առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալու թեմայով կուսակցությունների հետ քաղաքական քննարկումների մասին: Խորհրդի անդամները միակարծիք էին՝ միայն ընդդիմության համախմբմամբ է հնարավոր իշխանության վերարտադրության բացառումը: