Աշխարհ

10.01.2017 10:51


Մահացել է Աթենքում ՌԴ հյուպատոսը

Մահացել է Աթենքում ՌԴ հյուպատոսը

Հունաստանի մայրաքաղաքում մահացել է Ռուսաստանի հյուպատոս Անդրեյ Մալանինը։ «Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ 55-ամյա դիվանագետին մահացած են գտել Աթենքի կենտրոնում գտնվող իր բնակարանում:

ՌԴ դեսպանությունն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը։

Նշվում է, որ հյուպատոսն աշխատանքի չի գնացել և չի պատասխանել զանգերին։ Դրանից հետո նրա գործընկերները, ոստիկանների ուղեկցությամբ, նրա տուն են գնացել։

Ներկայումս քաղաքի իշխանությունները հետաքննում են մահվան պատճառները: Հունական ոստիկանությունից հայտնել են, որ Մալանինը մահացել է բնական ճանապարհով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը