Սերժ Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը 2018-ից հետո իշխանությունը պահպանելն է: Դրա համար էլ փոխվեց Սահմանադրությունը, և ընդունվեց Ընտրական նոր օրենսգիրք:
Առաջիկա ԱԺ ընտրությունների և վերարտադրվելու հետ կապված ՀՀԿ ղեկավարի մարտավարությունն ակնհայտ է՝
1.Հնարավորինս ապաքաղաքականացնել ընտրությունները՝ դրանք գաղափարական ու ծրագրային հարթությունից, ինչպես նաև քաղաքական լիդերների որակների մրցակցության տիրույթից իջեցնել ցեղախմբային «ռազբորկաների» և տեղական նշանակության լիսկաների «ընտրապայքարի» հարթություն: Հենց այդ նպատակով էլ ներդրվել է, այսպես կոչված, «ռեյտինգային» քվեարկության համակարգը:
2.Բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ լայն համախմբման գործընթաց ոչիշխանական հատվածում և խրախուսել, որպեսզի կուսակցություններն առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին:
Իսկ ի՞նչ պետք է անեն ոչիշխանական հատվածում գործող այն ուժերը և ազդեցիկ անհատները, ովքեր ցանկանում են Հայաստանում դրական փոփոխությունների հասնել և նոր որակի իշխանություն ձևավորել: Դա՛ էլ է ակնհայտ: Պետք է՝
1.Հանրությանը բացատրել, որ ապրիլյան ընտրությունները գերկարևոր քաղաքական նշանակություն ունեն և հավասարազոր են նախագահականին ու դեռ մի բան էլ ավելին, քանզի մեկ ընտրությամբ որոշվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմնի կազմը (այլ համապետական ընտրություններ նոր Սահմանադրությունը չի նախատեսել):
2.Ապահովել ոչիշխանական հատվածի հնարավորինս լայն համախմբում, թույլ չտալ ձայների փոշիացում և իշխանություններին թելադրել չպլանավորած քայլերի իրականացում, ինչը ցայտնոտային վիճակ կառաջացնի Բ26-ում:
Ընտրությունն, ընդ որում՝ ապրիլի 2-ից առաջ, կհաղթի այն կողմը, ով իր ուզած ձևով քաղաքական դաշտում կշարի ֆիգուրներն ու դիմացինին կպարտադրի սեփական խաղի կանոնը:
Ինչպես հաղթել ընտրություններն ապրիլի 2-ից առաջ

Պետրոս Ալեքսանյան