«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը հունվարի 9-ին հրավիրել է վարչության նիստ
«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը հունվարի 9-ին հրավիրել էր վարչության նիստ, որի օրակարգում ընդգրկված էին քաղաքական այլ ուժերի հետ տարվող բանակցություններին առնչվող հարցեր և առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախապատրաստվելու աշխատանքային գրաֆիկ, ըստ որի վարչության անդամները հստակ հանձնարարականներ ստացան:
Կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց քաղաքական այլ ուժերի հետ մինչ օրս տարվող քննարկումների արդյունքներն ու առաջարկություններ: Միաժամանակ որոշում կայացվեց հրատապ հարցերի առկայության դեպքում հրավիրել վարչության արտահերթ նիստ:
«Երրորդ հանրապետություն» կուսակցության մամլո ծառայություն