Տիգրան Սարգսյանը երևի չէր պատկերացնում՝ ինչի կարող է բերել արտագաղթը։ Հիշում եք, չէ՞, մի այդպիսի «հանճարեղ» վարչապետ ունեինք, որ ասում էր, թե լավ է, որ դժգոհ մարդիկ Հայաստանից գնում են․․․թե բա՝ փող կուղարկեն իրենց հարազատներին, սրանք էլ էդ հարազատներին գռփելով կապրեն։ Բայց մի բանի մասին չէր մտածել․ ախր, էդ հարազատները գերի չեն, մարդիկ էլ ՀՀԿ-ի սիրուն աչքերի համար Հայաստանում իրենց ընտանիքները չեն թողնի։
Ինչի՞ եմ սա ասում․․․ԱՎԾ-ի վիճակագրական տվյալներն էի նայում, միակ տնտեսական ցուցանիշը, որ ավելանում է, տնտեսական պարտքն է։ Նվազում են նաև տրանսֆերները, որոնց հաշվին վերոհիշյալ «հանճարն» ուզում էր երկիր պահեր։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ տրանսֆերների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով, այս տարի, ամենայն հավանականությամբ տրանսֆերների ընդհանուր ծավալն ավելի քիչ կլինի, քան ճգնաժամային 2009-ին։
Գիտեք, սա տագնապալի ազդակ է։ Հայաստանում մարդիկ իրենց եկամուտը գրեթե ամբողջությամբ ծախսում են սննդի, հագուստի և կոմունալ վճարների վրա։ Այսինքն, այնպես չէ, որ տրանսֆերները կրճատվել են, որովհետև մարդիկ իրենց հարազատներին քիչ փող են ուղարկում։ Ուղղակի արդեն մարդիկ իրենց ըտնանիքներն են Հայաստանից տանում։ Եվ ես նրանց չեմ մեղադրում։ Ինչքա՞ն կարելի է նայել՝ ոնց են քեզ էշի տեղ դնում․․․նույն Տիգրան Սարգսյանին, որ օֆշորային հաշիվներով «պալիտ» եղավ․․․ի՞նչ արին։ Դեսպան նշանակեցին ուղարկեցին Ամերիկա։
Միհրան Պողոսյանի անունով էլ օֆշորային հաշիվներ գտան Պանամայում․․․դե հա, ինքը պաշտոնից զրկվեց, բայց հեսա ՀՀԿ ցուցակով պատգամավոր կդառնա։
Հայաստանի տնտեսությունը պարզապես մեռնում է, այս իշխանություններին այլևս վարկ էլ չեն տալիս, 2016-ին պետական պարտքն ավելացել է 518 մլն դոլարով և հիմնականում ներքին պարտքի ավելացման հաշվին։ Եվ այդ պարտքն օգտագործել են, որ ընթացիկ ծախսերը հոգան․․․հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Մենք պարտքով ենք գոյատևում, և սրանք էլ հույս ունեն, որ հաջորդ տարի էլ մենք կամ արտասահմանում մեր հարազատները փող կաշխատեն, կտան սրանց, որ իրենք էլ տանեն իրենց օֆշորային հաշիվները մեծացնեն։ Դա՛ է Սերժ Սարգսյանի տնտեսական ծրագիրը։ Ձայն կտա՞ք այդպիսի ծրագրին։
Հայաստանի տնտեսությունը պարզապես մեռնում է

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից