Աշխարհ

09.01.2017 16:50


ԱՄՆ–ում զինվորականներին թույլատրել են տյուրբաններ ու հիջաբներ կրել

ԱՄՆ–ում զինվորականներին թույլատրել են տյուրբաններ ու հիջաբներ կրել

ԱՄՆ բանակը, ձգտելով զինծառայություն ապահովել երկրի կրոնական փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչների համար, արտաքին տեսքի նոր չափանիշներ է սահմանել, համաձայն որոնց՝ զինվորականները կարող են մորուք պահել, տյուրբաններ ու հիջաբներ կրել։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։

ԱՄՆ բանակի խոսնակ Էրիկա Ֆեննինգի խոսքով՝ դա նպատակ ունի բանակ ներգրավել սիքհերին ու մահմեդականներին։

Նշվում է, որ սիքհերի կոալիցիան ջերմորեն է ընդունել նոր կանոնները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մորուքը չպիտի գերազանցի 2 դյույմ երկարությունը (մոտ 5 սմ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը