Աշխարհ

09.01.2017 16:26


Ֆրանցիսկոս պապն առաջարկել է կանանց երեխաներին կրծքով կերակրել եկեղեցում

Ֆրանցիսկոս պապն առաջարկել է կանանց երեխաներին կրծքով կերակրել եկեղեցում

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը Սիքստինյան կապելլայում կիրակի օրը տեղի ունեցած 28 նորածնի մրկտության ժամանակ առաջարկել է կանանց երեխաներին կրծքով կերակրել եկեղեցում։

«Ես ուշացա։ Ինչ–որ մեկը լաց է լինում, որովհետև քաղցա՞ծ է։ Մայրե՛ր, առա՛ջ եկեք և անվախ կերակրե՛ք երեխաներին կրծքով՝ ինչպես Կույս Մարիամը՝ Հիսուսին»,–ասել է պապը։

Ավելի վաղ էլ պոնտիֆիկոսն իր աջակցությունն էր հայտնել հասարակական վայրերում կրծքով կերակրելու գաղափարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը