«Եթե ընդդիմությունը պառակտված հանդես գա, իշխանություններին ավելի հեշտ կլինի կեղծիքների դիմելը»
«Ազգային համաձայնություն»կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների կեղծվելու հավանականությունը կախված է ընդդիմադիր ուժերից:
«Կախված է հիմնականում նրանից, թե ընդդիմությունը որքանով միասնական հանդես կգա: Եթե լինեն մեծ դաշինքներ, ապա ակնհայտ է, որ ընտրությունները քաղաքականացնելու դեպքում իշխանությունները շանս չունեն ձայն տանելու, և այս դեպքում ռիսկային է կեղծքիներ անելը»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Եթե ընդդիմությունը պառակտված հանդես գա, ապա, ըստ Հարությունյանի, իշխանությունների համար ավելի հեշտ կլինի կեղծիքների դիմելը:
Որպես կեղծիքների դեմ կիրառվող հիմնական մեխանիզմ է Հարությունյանը համարում հասարակական գիտակցությունը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով քաղաքացին կգնա քաղաքական ընտրություն կատարելու: «Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք են հիմնական վերահսկողության մեխանիզմները, բայց ամենակարևորը հասարակական համախմբվածությունն է, որի դեպքում իշխանությունները կվախենան կեղծիքների գնալուց: Բացի այդ, նաև հանձնաժողովի՝ իշխանության ներկայացուցիչներն էլ պետք է հասկական, որ պատասխանատվության են ենթարկվելու կեղծելու դեպքում»,-նշեց նա:
Հարությունյանի կարծիքով շատ կարևոր է այն, թե որքանով Ազգային ժողովի ընտրությունները կլինեն իսկապես քաղաքական: Ըստ նրա՝ ռեյտինգային ցուցակներն արդեն վկայում են այն մասին, որ կլինի ոչ թե քաղաքական, այլ թաղային հեղինակությունների ընտրություն:
«Եթե ընդդիմությունը պառակտված հանդես գա, իշխանություններին ավելի հեշտ կլինի կեղծիքների դիմելը»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների կեղծվելու հավանականությունը կախված է ընդդիմադիր ուժերից:
«Կախված է հիմնականում նրանից, թե ընդդիմությունը որքանով միասնական հանդես կգա: Եթե լինեն մեծ դաշինքներ, ապա ակնհայտ է, որ ընտրությունները քաղաքականացնելու դեպքում իշխանությունները շանս չունեն ձայն տանելու, և այս դեպքում ռիսկային է կեղծքիներ անելը»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Եթե ընդդիմությունը պառակտված հանդես գա, ապա, ըստ Հարությունյանի, իշխանությունների համար ավելի հեշտ կլինի կեղծիքների դիմելը:
Որպես կեղծիքների դեմ կիրառվող հիմնական մեխանիզմ է Հարությունյանը համարում հասարակական գիտակցությունը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով քաղաքացին կգնա քաղաքական ընտրություն կատարելու:
«Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք են հիմնական վերահսկողության մեխանիզմները, բայց ամենակարևորը հասարակական համախմբվածությունն է, որի դեպքում իշխանությունները կվախենան կեղծիքների գնալուց: Բացի այդ, նաև հանձնաժողովի՝ իշխանության ներկայացուցիչներն էլ պետք է հասկական, որ պատասխանատվության են ենթարկվելու կեղծելու դեպքում»,-նշեց նա:
Հարությունյանի կարծիքով շատ կարևոր է այն, թե որքանով Ազգային ժողովի ընտրությունները կլինեն իսկապես քաղաքական: Ըստ նրա՝ ռեյտինգային ցուցակներն արդեն վկայում են այն մասին, որ կլինի ոչ թե քաղաքական, այլ թաղային հեղինակությունների ընտրություն:
Մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում։