Աշխարհ

09.01.2017 12:15


Օբամա. «Ռուսաստանը մեղսակից է ԱՄՆ սերվերների գրոհին» (տեսանյութ)

Օբամա. «Ռուսաստանը մեղսակից է ԱՄՆ սերվերների գրոհին» (տեսանյութ)

Կիբերանվտանգության և Մոսկվայի՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու հարցերը դարձել են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վերջին հարցազրույցներից մեկի գլխավոր թեմաները։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

ABC–ի հետ զրույցում Սպիտակ տան ներկա ղեկավարը խոստովանել է՝ անգամ կասկածներ չունի, որ Ռուսաստանը կիբերհարձակումներ է իրականացրել։

«Ռուսաստանը ձգտել է խառնվել ընտրական գործընթացին և հաքերային գրոհ է ձեռնարկել։ Մոսկվան մասնակցել է նախընտրական արշավին, և նա ունեցել է սեփական շահերն ու նախընտրությունները։ Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր հետախուզությունը մանրազնին կերպով ուսումնասիրել է բոլոր մանրամասները և վստահորեն հայտարարել, որ Ռուսաստանը մեղսակցել է ԱՄՆ սերվերների գրոհին։ Ես կասկածի տակ չեմ դնում այդ եզրակացությունների հավաստիությունը»,–նշել է Օբաման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը