Լրահոս

30.12.2009 12:02

Ինչպե՞ս են ՀԱԿ անդամները շնորհավորելու Լևոն Տեր–Պետրոսյանի Ամանորը

«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչներից «7օր»-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են նշելու Ամանորը և ի՞նչ եղանակով են շնորհավորելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ամանորը։

Մյասնիկ Մալխասյանն ասել է, որ կարևորն ազատության մեջ է դիմավորելու 2010-ը, սակայն լիաթոք չի ուրախանալու.

-Երբ իմ ընկերները դեռ բանտում են, չեմ կարող լիարժեք, ամբողջ սրտով նշել Ամանորը,- ասել է Մ. Մալխասյանը։

Նա նաև հույս է հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի Ամանորը շնորհավորելու հնարավորություն կստանա մասսայական որևիցե միջոցառման ժամանակ.

-Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական գործիչ է, ժողովրդի կողմից ընդունված, սիրված և որևիցե պրոբլեմ չունի, որ, օրինակ, Սարյանի արձանի մոտ գա, իր ժողովրդի հետ նշի, շնորհավորի։

ՀԱԿ մեկ այլ անդամ Կարապետ Ռուբինյանն էլ դեռ չգիտի, թե ինչ եղանակով է շնորհավորելու Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց նշել է, որ սովորաբար ո՛չ այցելում է նրա տուն, ո՛չ էլ շնորհավորում։

Փոխարենը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այցելում է Լևոն Տեր-Պետրոսյանին.

-Ամանորը, ինչպես և յուրաքանչյուր հայ, ընտանիքիս հետ եմ նշելու՝ տանը։ Իսկ Տեր-Պետրոսյանին, հավանաբար, կայցելեմ հունվարի 1-ին և կշնորհավորեմ։

Ամանորին ՀՀ առաջին նախագահի տուն է այցելում նաև Արարատ Զուրաբյանը։ Շնորհավորանքի տարբերակներից մեկն էլ զանգահարելն է։

ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն էլ, ով նաև Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին է, նրան առաջին հերթին որպես ընկեր է շնորհավորում.

-Շնորհավորում ենք՝ ինչպես ընկերներն են իրար շնորհավորում, մաղթում երջանկություն, առողջություն, նպատակների իրականացում։

Ամանորյա նվերն էլ չի տարբերվում՝ «բոնբոներկա» և այն ամենը, ինչ ընդունված է հասարակությունում այդ օրերին որպես նվեր մատուցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։