Կարծիք

09.01.2017 11:18


Սեյրան Օհանյանը շատ լավ գիտակցել է քաղաքականություն մտնելու այս նոր ձևաչափի ողջ ծանրությունը

Սեյրան Օհանյանը շատ լավ գիտակցել է քաղաքականություն մտնելու այս նոր ձևաչափի ողջ ծանրությունը

Ինչո՞ւ են կարծում՝ Սեյրան Օհանյանը նեղացել է Սերժից, և այս կերպ «վրեժ է լուծում»: Սա ուղղակի մանկամտություն է. Սեյրան Օհանյանի ինչի՞ն էր պետք Սերժին ինչ-որ բաներ ապացուցելը:

Ինչո՞ւ որոշ «քաղաքագետներից» ու «վերլուծաբաններից» մեկն այն կարծիքն առաջ չի տանում, որ, օրինակ, ելնելով երկրում ստեղծված այլևս անտանելի իրավիճակից, «ներսում» իր մաշկի վրա լա՜վ զգացած անարդարություններն ու անծայրածիր խաբկանքը՝ Սեյրան Օհանյանը գնաց այս քայլին՝ քաղաքականություն մտավ այս ձևաչափով, քանի որ ինքն էլ տարիներ շարունակ փորձել է մի բան փոխել, իր իրավասությունների շրջանակներում երկրում դրական տեղաշարժ մտցնել, բայց հասկացել է, որ իր ցանկությունները չեն համապատասխանում երկրի կառավարման մոդելի հետ: Ու հիմա փորձում է այս ձևաչափով ներկայանալ ժողովրդին, և գուցե ստացվի, գուցե՝ ոչ, բայց շատերի նման չի՛ թաքնվել մի մութ անկյունում՝ ոչինչ չձեռնարկելով: Նա շատ լավ գիտակցել է քաղաքականություն մտնելու այս նոր ձևաչափի ողջ ծանրությունն ու դրանից բխող խնդիրների բարդությունը:

Ես ողջունում եմ այդ քայլը, որ նա չփախավ, չարհամարհեց իր երկրի ժողովրդին ու «թքած» չունեցավ, թե ինչ կլինի երկրի ապագայի հետ, ինչպես շատերն են անում, երբ դուրս են մնում իշխանությունից:

Ու շա՜տ լավ կլիներ, եթե բոլորն այս քայլին գնային. թող իշխանական լրատվամիջոցներն էլ նրանց «նեղացած» անվանեին, բայց կարևորը՝ նրանք չփախչեին ու փորձեին իրենց ռեսուրսներն էլ օգտագործել եկրում գաղջ մթնոլորտը փոխելու համար:

Հիմա ամբողջ օրը Բ26-ից սնուցվող լրատվամիջոցներն ինչքան մեռած աբլիգացիա կա՝ հարցազրույց են վերցնում, որպեսզի խոսեն Սեյրան Օհանյանի անցյալից, թութակի պես կրկնեն նախապես հրահանգված սցենարը, թե գիտեք՝ երկրի ողջ բեռն Օհանյանի ուսերին է եղել, ու նա ոչինչ չի արել ու բոլոր վատ գործերի մեջ նա է մեղավոր եղել:

Հ.Գ. Ապրիլյան պատերազմից հետո բոլորն էլ հասկացան՝ ում մեղքով այն տեղի ունեցավ, ու ինչու մարդկային ու տարածքային կորուստներ ունեցանք: Ինչո՞ւ չեք մտածում, որ ապրիլյան պատերազմից քաղած պտուղները բավական էին, որ Օհանյանը դուրս գար իշխանությունից: Ես չեմ բացառում այն տարբերակը, որ Օհանյանն ինքը չի համաձայնել նորից նախարար դառնալ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի թողած դառը հետքը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը