Աշխարհ

09.01.2017 10:22


Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ ՌԴ–ն զրո ներդրում ունի ԻՊ դեմ պայքարում

Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ ՌԴ–ն զրո ներդրում ունի ԻՊ դեմ պայքարում

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը «NBC News»–ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը զրո ներդրում ունի «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ–ի մղած պայքարում։

«Ո՛չ, նրանք ոչինչ չեն արել ԻԼԻՊ–ի դեմ. փաստացի, զրո բան։ Նրանք եկան՝ ասելով, որ կպայքարեն ԻՊ–ի դեմ, և կօգնեն կարգավորել Սիրիայի քաղաքացիական պատերազմը. նրանք դրանցից ոչ մեկը չարեցին», –հայտարարել է Քարթերը։

Վերջինի խոսքով՝ ներկայումս ԻՊ դեմ իրական պայքար է մղղում Մոսուլում ու Ռաքքայում, բայց այդ գործողություններից ոչ մեկին Ռուսաստանը չի մասնակցում։

«Սիրիայում ռուսների պահվածքը քաղաքացիական պատերազմի դադարեցումը բարդացրել է։ Սիրիայում իրենց մասնակցությամբ ռուսները դերում լինելու հնարավորություն տեսան, որը կարող էր և լավ լինել. չէ՞ որ նրանք աստիճանաբար և կոկիկ ձևով Ասադին հեռացնելու յուրահատուկ կարողություն ունեն... Բայց նրանք չարեցին դա և կրկնակի ուժեղացրեցին սիրիական քաղաքացիական պատերազմը»,–հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Ավելի վաղ էլ Քարթերը հայտարարել էր, որ ՌԴ–ն ու ԱՄՆ–ը չեն կարող երկխոսություն ծավալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը