«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը Մերիլ Սթրիփը քննադատել է Դոնալդ Թրամփին
Դերասանուհի Մերիլ Սթրիփը«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում կտրուկ քննադատություններով է հանդես եկել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Սթրիփը հատկապես ընդգծել է այն դեպքը, երբ Թրամփը նմանակել է «New York Times»–ի՝ հաշմանդամություն ունեցող թղթակից Սերժ Կովալեսկիին։ Դերասանուհին նշել է, որ այդ տարի ականատես է եղել «շատ ուժեղ ելույթների», սակայն վերջինս ապշեցրել է նրան և դիպել սրտին։
Դերասանուհին նաև նշել է, որ այդ միջադեպը «կոտրել է իր սիրտը», քանի որ դա «ոչ թե կինո էր, այլ իրական կյանք»։
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը Մերիլ Սթրիփը քննադատել է Դոնալդ Թրամփին
Դերասանուհի Մերիլ Սթրիփը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում կտրուկ քննադատություններով է հանդես եկել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

7or.am