Քաղաքական

08.01.2017 16:32


Սուրիկ Խաչատրյանն այլևս ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ

Սուրիկ Խաչատրյանն այլևս ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ

Հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 17-ը: ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր։

Ռուբեն Թադեւոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Առաջարկվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:

Ներկաները հաստատել են Վահե Հակոբյանի թեկնածությունը եւ բաց քվեարկությամբ Վահե Հակոբյանն միաձայն ընտրվել է Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։

Այս խորագրի վերջին նյութերը